Աբովյանում տեղի ունեցած ընտրություններում հաղ...

Այսօր լրագրողների հետ զրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցին, թե ինչո՞վ է պայմանավորում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի պարտությունն Աբովյան քաղաքում, վարչապաետը պատասախանեց` Աբովյանում տեղի են ունեցել ընտրություններ, և հաղթել է ժողովրդավարությունը. դա ամենակարևորն է.

«Ինչ վերաբերում է ՔՊ-ի թեկնածուի պարտությանը, մենք հեղափոխությունը հենց դրա համար էլ արել ենք, որ տեղ-տեղ իշխանական կուսակցության թեկնածուները հաղթեն, տեղ-տեղ՝ պարտվեն։ Եթե հիշում եք, հեղափոխությունից առաջ՝ երկար տարիներ, ամենաառաջնային կարգախոսը ՀՀԿ-ի մենաշնորհի վերացման անհրաժեշտությունն էր, որի մասին խոսում էին բոլոր քաղաքական ուժերը։ Այնպես որ, Հայաստանի Հանրապետությունն այս ընտրություններով ևս մեկ անգամ արձանագրեց, որ ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիներն իրավունք ունեն կատարելու իրենց ընտրությունը։ Իշխանությունը ոչ մի ապօրինի ռեսուրս չի կիրառում իր թեկնածուների հաղթանակին հասնելու համար», - ասաց նա։