Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում գիշերվանից շարունակվում են ընդդիմության բողոքի ցույցերը. ցուցարարներն արգելափակել են մի շարք կամուրջներ և փողոցներ, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։
Այս պահին Սուխումի Գումիստայի կամուրջը փակված է մեքենաների և ցուցարարների կողմից, և տարածքում բավականին շատ մարդ կա։ Ցուցարարները, ըստ երեւույթին, հեռանալու մտադրություն չունեն։ Կամուրջը կարելի է անցնել միայն ոտքով։
Ավելի վաղ Աբխազիայի գլխավոր դատախազ Ադգուր Ագրբան հայտնել էր, որ երկուշաբթի խորհրդարանի նիստից հետո, որտեղ քննարկվում էր բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցման նախագիծը, մի խումբ մարդիկ խորհրդարանի բակում հարձակվել են պատգամավորի վրա։ Աբխազիայի խորհրդարանը երկուշաբթի վերջնական ընթերցմամբ ընդունել է բազմաֆունկցիոնալ համալիրների կառուցման նախագիծը, որն ուղղակիորեն ազդում է Աբխազիայում ռուսաստանյան իրավաբանական անձանց ներդրումային գործունեության մասին ՌԴ-ին հետ համաձայնագրի իրականացման վրա։ Համաձայնագիրը ստորագրվել է հոկտեմբերի 30-ին Մոսկվայում և սպասում է Աբխազիայի խորհրդարանի վավերացմանը։