Աբխազիայի նախագահը համաձայնել է ընդդիմության...

Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիան մի խումբ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ պայմանավորվել է պատվիրակություն կազմել և բանակցություններ սկսել իշխանությունների և ընդդիմության միջև՝ մինչև երկուշաբթի ժամը 18:00-ն (Մոսկվայի ժամանակով 17:00-ն), հաղորդում է նախագահի մամուլի ծառայությունը:

«Նախագահ Ասլան Բժանիան հանդիպել է խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ, որոշվել է ոչ ուշ, քան ժամը 18:00-ն (Մոսկվայի ժամանակով 17:00) ձևավորել պատվիրակություններ և սկսել բանակցություններ իշխանությունների և ընդդիմության միջև»,-ասվում է հաղորդագրության մեջ: