ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը մեկնել է Մոսկվա: Այս մասին տեղեկացնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից։

«Լուրը հաստատում եմ, նա Մոսկվայում է: Այլ մանրամասներ հայտնել չեմ կարող»,- ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից։

Նշենք, որ Արմեն Աբազյանը Մոսկվա էր մեկնել նաեւ դեկտեմբերի սկզբին: