ԱԱԾ-ն գործողություններ է իրականացնում Գագիկ Խ...

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Ազգային անվտանգության ծառայությունը հատուկ գործողություններ է իրականացնում  ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին պատկանող տարածքներում։ Մասնավորապես՝ վաղ առավոտից խուզարկություններ են կատարվում  Գագիկ Խաչատրյանի սեփականությունը հանդիսացող բնակելի, ինչպես նաեւ գրասենյակային մի քանի տարածքներում։

«Փաստինֆո»-ն փորձեց տեղեկատվությունը ճշտել ԱԱԾ-ից, որի  լրատվական ծառայության  ղեկավար Սամսոն Գալստյանն ասաց, որ «այս պահին որեւէ տեղեկություն չունեն մամուլին փոխանցելու համար»։

Գագիկ Խաչատրյանը ԱԱԾ տեսադաշտում է գտնվում վաղուց։ Դեռ ամիսներ առաջ տեղեկացրել ենք, որ Գագիկ Խաչատրյանը տարեսկզբին Երեւան ժամանելուց հետո հրավիրվել էր ԱԱԾ։

Աղբյուր` Փաստինֆո