ԱԱԾ-ն դարձել է բութ գործիք իշխանության ձեռքին...

Նախօրեի ձերբակալությունները քաղաքական հետապնդումներ են, այդպես է կարծում ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

«Նա ես չգիտեմ՝ ինչի է վերածել Հայաստանը, բայց այս ամենն իրականում զավեշտ է: Արցախի հարցով Ադրբեջանի դեմ ամենաշատ գործունեություն ծավալած մարդիկ փաստացի ձերբակալված են: Ու գիտե՞ք՝ ինչ մեղադրանով. մարդը ֆեյք է փնտրում», - Ազատության հրապարակում Aysor.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Նա նշեց, որ առանց ապացույցների, առանց դատարանի որոշման կատարվել են խուզարկություններ:

«Ես ցավում եմ, որ ԱԱԾ-ն բութ գործիք է դարձել այս իշխանության ձեռքին՝ մոռանալով սպայի պատիվ, ծառայողական բարեխղճություն ու ազնվություն հասկացությունները», - նշեց նախկին նախարարը: