ԱԱԾ ն այսօր դարձել է մահակ քաղաքական հակառակո...

Ազգային անվտանգության ծառայությունը այսօր դարձել է ուղղակի մահակ քաղաքական հակառակորդների նկատմամբ։ Այս մասին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյան։

«Բնականաբար, դուք չէիք կարող արձագանքել իմ այն հարցին, թե ինչու է «Ալֆա» կամ «Ա» ջոկատը գնում ստատուս գրողի հետևից: Ազգային անվտանգության ծառայության պատիվը, հեղինակությունը չի կարելի այդքան իջացնել, որ ստատուսի համար «Ալֆա» ջոկատ ուղարկես որևէ տեղ: Հակատերորիստական գործողություն չէիք իրականացնում, պետական անվտանգության սպառնալիք չէիք չեզոքացնում, ընդամենը ստատուսի համար «Ալֆա» ջոկատ մարդու հետևից ուղարկելը ուղղակի նշանակում է հարվածել Ազգային անվտանգության ծառայության հեղինակությանը։

Մանրամասն՝ տեսանյութում։