
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Հրայր Թովմասյանի հայրն ու դուստրերը հրավիրվել են Ազգային անվտանգության ծառայություն հարցաքննության։
«Իրավունքի ուղի» հկ հիմնադիր, նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս պահին Թովմասյանի ավագ դուստրը ներսում հարցաքննվում է, իսկ կրտսեր տուստրը սպասում է, որպեսզի իրեն նույնպես հրավիրեն հարցաքննության։
«Կարծում եմ՝ միայն ինքնին այս փաստի արձանագրումը հիմք կարող է ձեզ համար հանդիսանել, թե ինչու եմ ես այստեղ, ինչու են այլ մարդիկ այստեղ։Գուցե կարող եք սա բնութագրել իշխանության գործունեության դեմ, բայց սա կապ չունի իշխանության դեմ կատարվողի կամ այլախոհ լինելու հետ։ Կանչել են Հրայր Թովմասյանի դուստրերին և ուսադիր ունեցողներին, ԱԱԾ աշխատակիցներին, ըստ էության, ստիպում են անցնել գծեր։ »,-նշեց նա։