
Գիտեք՝ Շուշիի ազատագրմանը ես էլ եմ մասնակցել, վիրավորվել եմ, և իմ երջանիկ օրերից մեկն է եղել Շուշիի ազատագրումը և մեր առաջին շքրեթը: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը:
«Մենք՝ երկրապահներս, այն ժամանակ էլ հիմա էլ նույն առաքելությունն ենք տանում, էսօր էլ Վազգենի թողած պատգամն ենք տանելու, ու մինչև վերջ էլ կտանենք»,- ասաց նա:
Ըստ Միքայելյանի՝ եթե խելոք լինենք ու կարողանանք համախմբվենք ազգովի, դեռ ճամփա ունենք անցնելու: Նա նաև նշեց, որ չի լռում` դիրքերում է:
«Այսօր պատանի երկրապահներ ունենք, երեխաներ ենք պատրաստում, որ վաղը զինվոր դառնան: Գիտեք, որ այսօր երկրապահները ծերացել են, շատ խնդիրներ ունեն, դրանցով ենք զբաղվում»,- ասաց նա` անդրադառնալով կառավարության կողմից ԵԿՄ-ին գումար տրամադրելուն:
Անդրադառնալով սահմանին հակառակորդի կողմից հնչող կրակոցներին` Միքայելյանն ասաց. «Չգիտեմ՝ ինչ են դրանով ուզում ասել, կրակոցներ լինում են: Իսկ երկրապահները տարբեր ուղղությամբ կանգնած են»:
Հարցին էլ՝ 92-ին մենք ավելի քիչ ռեսուրսներ ունեինք, քան վերջին տարիներին, բայց կարողացանք Շուշին ու Արցախն ազատագրել, ո՞րն էր պատճառը, նա ասաց. «Համախմբվածությունն ու Վազգեն Սարգսյանը: Այն ժամանակ տարբեր հավատքի տարբեր կուսակցության ջոկատներ կային, սպարապետը կարողացավ համախմբել բոլորիս, չունենալով բանակ՝ մենք տարանք հաղթանակ և երկրապահի հիմքի վրա կազմավորվեց բանակը: Հիմա բոլորն ասում են՝ ինչ է անում երկրապահը, երկրապահն առաջնագծում է 20 թվից մինչ այսօր՝ մեծ թվաքակնակով»: