82 պատգամավորի փոխարեն Հայաստանը կարող էր պահ...

Պատերազմի ավարտից հետո և ստորագրված կապիտուլիացիայից հետո իշխանական պատգամավորները առավել ազատ են սկսել խոսել իրենց ոչինչ չլինելու մասին։ Առաջինն այդ մասին ավետեց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը, ով հայտարարեց, որ հանրությունն իրականում Փաշինյանին է ձայն տվել և իրենց պատգամավորների ձայները իրականում գործող վարչապետի ձայներն են։

Այս հայտարարությունից հետո, շաբաթներ անց, երբ իշխող խմբակցությունը լքեց պատգամավոր Սոֆիա Հովսեփյանը՝ ՔՊ մամուլի խոսնակ Վահագան Ալեքսանյանը առվել անկեղծացավ ու փաստեց, որ իշխող պատգամավորները Նիկոլ Փաշինյանի ուսապարկից քիչ ձայն կհավաքեին․ «Իր հետ նույն ընտրատարածքում , նույն քվեաթերթիկի վրա գրված լիներ «Նիկոլի ուսապարկ», ինքը վստահաբար մեկ հորիզոնական ցածր տեղ կզբաղեցներ»․-արձագանքելով Հովսեփյանի հեռանալուն՝ գրել էր Ալեքսանյանը։

Քանի որ իշխանություններն արդեն պաշտոնապես ընդունում են, որ իրենց թիմի առնվազն 82 պատգամավորները ոչինչ են, ուստի հարց է առաջանում, թե ինչու՞ են նրանք միլիոնների հասնող աշխատավարձ և պարգևավճար ստանում հանրության հարկերի հաշվին։ 

Հայաստանի համար առավել նպաստավոր կլինի, եթե իշխող թիմի վրա ծախսվող գումարները ներդնի որևէ ոլորտում և ստացված եկամուտները ուղղվեն պետական բյուջե։ Կառավարությունը կարող է 82 պատգամավորի մեկ տարվա հասանելիք աշխատավարձերը, պարգևավճարները և այլ ծախսերը ներդնել գյուղատնտեսության մեջ։ Մեկ պատգամավոր պահելու փոխարեն, կառավարությունը կարող է պահել 8 կով, որը տարվա ընթացքում կունենա մեկ հորթ ու կտա առնվազն 3000 կիտր կաթ։ Ստացվում է 82 «ուսապարկ» պատգամավորի փոխարեն մենք կարող էինք ունենալ 656 կովերից բաղկացած նախիր, որը մեկ տարվա ընթացքում կտար 656 հորթ (մեկ հորթի արժեքը 120 հազար դրամ/ ընդհանուր 78 մլն դրամ) և 1 968 000 լիտր կաթ (մեկ լիտրը առնվազն 150 դրամ/ընդհանուր 295 200 000 դրամ)։ Պետք է հաշվի առնել նաև, որ հորթերն ու կաթը վաճառելուց հետո կովերը կրկին կմնար, որպես Հայաստանի սեփականությունը և յուրաքանչյուր տարի նույնչափ եկամուտ կապահովեր։