8 հոգանոց ՔՊ-ական անձնակազմը չէր կարող տալ ան...

 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը իրական չէ, և 8 հոգանոց ՔՊ-ական անձնակազմը չէր կարող տալ անաչառ գնահատական։ Այս մասին ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը այդ զեկույցը հրապարակելու պահանջով ԱԺ-ի մոտ եկած անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատների հետ զրույցում։

Նշենք, որ անհետ կորած և զոհված զինծառայողների հարազատներն այդ զեկույցը քննարկելու համար ԱԺ–ից դահլիճ էին պահանջել ու քննարկմանը մասնակցելու հրավեր ուղարկել ԱԺ բոլոր խմբակցությունների ղեկավարներին։ Սրահ տրամադրվել է, բայց փոքր, որտեղ ֆիզիկապես հնարավոր չէ տեղավորել 190 հոգանոց խմբին։ Նրանք հայտարարեցին, որ մտադիր չեն ընդունել ԱԺ-ի թելադրած պայմանները և իրենց քննարկումը կկազմակերպեն հենց փողոցում։ Խորհրդարանի դիմաց անհետ կորածների հարազատների հետ հանդիպելու եկել են միայն ընդդիմության ներկայացուցիչները։