
74 տարեկանում մահացել է Մյանմայի նախագահի պաշտոնակատար Մյին Սվեն: Այս մասին հաղորդել է Xinhua գործակալությունը՝ վկայակոչելով Մյանմայի Ազգային պաշտպանության և անվտանգության խորհուրդը:
Քաղաքական գործիչը մահացել է օգոստոսի 7-ի առավոտյան: Ավելի վաղ նա գտնվում էր արձակուրդում առողջական վիճակի պատճառով:
Մյին Սվեն 2016 թվականից զբաղեցրել է Մյանմայի փոխնախագահի պաշտոնը: 2021 թվականի փետրվարի 1-ի զինվորական հեղաշրջումից հետո նա նշանակվել է նախագահի պաշտոնակատար՝ Վին Մյինի փոխարեն, որին պաշտոնանկ են արել իշխանության եկած զինվորականները: