Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ԱԺ-ում հայտարարությունների ժամին Ազգային ժողովի ամբիոնից կարդաց Մարտունի 3-ի 7-րդ վաշտի 67 զոհված և անհետ կորած զինծառայողների ծնողների նամակը՝ ուղղված Ազգային ժողովի պատգամավորներին․
«Մինչև հոկտեմբերի 10-ը երեխաները գտնվել են մարտական դիրքերում՝ Մարտունի 3-ում, հրաման է եկել Ջալալ Հարությունյանից, որ կոնկրետ այդ պոստերում հարձակում է սպասվում, խաբելով ասել են, որ տանում են ապահով վայր, սակայն որոշումը եղել է կոնկրետ Հադրութ տեղափոխել, որը հանձնված է եղել հոկտեմբերի 9-ից, բայց 73 հոգանոց վաշտը տեղափոխել են հոկտեմբերի 11-ին»,-ասված է ծնողների փոխանցած նամակում։
Ծնողները սա համարում են դիտավորյալ սպանություն և պատկան մարմիններից պահանջում անմիջապես զբաղվել սրանով։



