2021 թվականի Խորհրդարանական ընտրությունների ժամանակ մենք խոստացել էինք, որ միջինում, տարեկան կապահովենք 7% տնտեսական աճ: Այս խոստումը լիուլի կատարված է: Այս մասին Ազգային ժողովում, 2026 թվականի բյուջեի հաստատման ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Վստահ ենք, որ հինգ տարիների արդյունքում նվազագույնը 7,5%-7,6% տնտեսական աճ կապահովենք, իրատեսորեն ավելի բարձր աճ կապահովվի միջին տարեկանում»,-նշել է նա:
Վարչապետը հավելել է, որ 2021-2024 թվականներին Հայաստանի Հանրապետության համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) աճել է 36,6%-ով։
«Վերջին ցուցանիշներով ՀՀ-ն էական բարելավում է ունեցել այս տեսակետից և նախորդող շրջանի նկատմամբ մենք բավականին լավ աճ ունենք, ինչը նշանակում է, որ երկրում գեներացվող գումարների բաշխումը հնարավորինս հավասար և արդար տեղի է ունենում և բարելավվում է»,-ասել է Փաշինյանը



