Մարդուն «թոշակառու» պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա ապաակտիվացմանը, Կառավարության նիստի ժամանակ ասել է Փաշինյանը:
«Մենք կարծում ենք՝ այս տարիքի մեր սիրելի հայրենակիցները ոչ միայն ծեր չեն, այլև ունեն տնտեսական պոտենցիալ, և շատ դեպքերում մարդուն թոշակառուի պիտակ կպցնելով՝ նպաստում ենք նրա տնտեսական ապաակտիվացմանը։ Մենք խնդիր ունենք այս քաղաքական ուղերձը հղելու, որ 63 տարեկան մարդկանց համար դեռ կյանք կա առջևում, և դա պետք է կառուցել հագեցած և բովանդակային տրամաբանությամբ»,-ասել է նա:
Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը նշել է՝ մենք 100 հազարից ավելի թոշակառու ունենք, որոնք ակտիվ աշխատանքային գործընթացի մեջ են։ Այս նախաձեռնությունը նաև շարունակությունն է մեր մյուս քաղաքականությունների, երբ մենք գրեթե ամենուր վերացրինք տարիքային արհեստական շեմերը:



