Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դարձել է օլիգարխիկ իշխանություն։ Ժողկառավարություն ներկայացող այս վարչակարգը թաղված է շռայլություններում և հարստության մեջ, սակայն հետ չեն մնում նաև որոշ ընդդիմադիր խմբեր և նրանց առաջնորդները։
Օրերս մեր աղբյուրները տեղեկացրին, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը իր համար նոր ծառայողական Audi A8 L Security մեքենա է ձեռք բերել։ Մեքենան գործարանային զրահապատ է և արժե ավելի քան 600 հազար դոլար։
Ընդդիմադիր ՀՀԿ-ում վստահ չեն, որ նման մեքենայով հանրության մեջ դուրս գալը ճիշտ քաղաքական ազդակ կտա, ուստի հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը մի որոշ ժամանակ «ոտքը կախ գցի» այն շահագործելուց։



