Նախորդ տարվա դեկտեմբերի 2-ին մենք գրել էինք, որ երրորդ նախագահ Սերժ Սարգսյան-ը նոր մեքենա է գնել․
«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դարձել է օլիգարխիկ իշխանություն։ Ժողովրդավարական ներկայացող այս վարչակարգը թաղված է շռայլությունների և հարստության մեջ, սակայն հետ չեն մնում նաև որոշ ընդդիմադիր խմբեր և նրանց առաջնորդները։
Օրերս մեր աղբյուրները տեղեկացրին, որ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանն իր համար նոր ծառայողական Audi A8 L Security մեքենա է ձեռք բերել։ Մեքենան գործարանային զրահապատ է և արժե ավելի քան 600 հազար դոլար։
Ընդդիմադիր ՀՀԿ-ում վստահ չեն, որ նման մեքենայով հանրության մեջ դուրս գալը ճիշտ քաղաքական ազդակ կտա, ուստի հնարավոր է, որ Սերժ Սարգսյանը մի որոշ ժամանակ «ոտքը կախ գցի» այն շահագործելուց»,- ասվում էր հոդվածում։
Մեր հրապարակումից հետո ամիսներ շարունակ իր դատական նիստերին ներկայացող Սերժ Սարգսյանը այդպես էլ չէր երևում իր նոր՝ գերթանկարժեք մեքենայով։ Երեկ, սակայն, Անդրանիկ Մարգարյանի հիշատակի օրը, Սերժ Սարգսյանը գերեզմանատուն էր եկել հենց մեր հիշատակած մեքենայով։




