590 000 դոլար հափշտակելու համար մեղադրվող ՔԿ...

Քննչական կոմիտեից 590 000 դոլարի հափշտակության գործով կալանավորված ՀՀ քննչական կոմիտեի հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի նախկին պաշտոնակատար Գոռ Թադևոսյանի խափանման միջոցը փոխվել է, նրա նկատմամբ տնային կալանք է կիրառվել:

Դատախազությունից հայտնեցին, որ դատական ակտը ստանալուց հետո դատախազությունը կքննարկի վերաքննիչ բողոք ներկայացնելու հարցը:

Հիշեցնենք, որ ՔԿ կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում 590 հազար դոլարի հափշտակության գործով նախաձեռնվել է քրեական վարույթ, 2 անձ կալանավորվել էՀափշտակված 590 հազար դոլարից չհայտնաբերված 11 հազար 200 դոլարը վերականգնվել է: