Երևանում այսօր՝ ապրիլի 14-ին, 54 համարի երթուղայինում տղամարդը սպանվել է դիմակ չկրելու շուրջ ծագած վեճի պատճառով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, որոնք հրաժարվել են խոսել տեսախցիկի առջև խոսել, ասել են, որ սպանության պատճառը եղել է այն, որ սպանվածը երթուղու մեջ նստած այդ քաղաքացուն խնդրել է, որպեսզի պաշտպանիչ դիմակ կրի, սակայն վերջինս վիճաբանել է, ապա իր մոտ եղած դանակով հարվածել է նրա կրծքավանդակին, ապա դիմել փախուստի։



