Հունիսի 22-ին 5,3 մագնիտուդով երկրաշարժ Է գրանցվել Իրանում: Այդ մասին հայտնել Է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Տարերքի Էպիկենտրոնը գտնվել Է Մոհր քաղաքից, որտեղ բնակվում Է 35 հազար մարդ, 59 կիլոմետր դեպի հարավ - արեւելք: Օջախն ընկած Է եղել 10 կիլոմետր խորության վրա: Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: