5,2 մագնիտուդ երկրաշարժը խուճապ է առաջացրել Հ...

Հնդկաստանի հյուսիսում գտնվող Ջամու և Քաշմիրում 5,2 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել են տեղական իշխանությունները։

Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 10:43-ին: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Քաշմիրի հովտում՝ խուճապ առաջացնելով մարդկանց շրջանում։ Շատերն իրենց տներից դուրս են վազել փողոց։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։