5 րոպե ժամանակ ենք տվել ՊՆ–ին, հետո փողոց ենք...

«Այն կառույցը, որ մեր երեխաներին  զորակոչել է, տարել է  բանակ, հրաժարվում է  մեր երեխաներից, քաշվել են  մի կողմ։ Տարան կոտորեցին, տարան կորցրեցին, անգամ իմանալով տեղները՝  չգնացին հետևներից, իմանալով՝ որտեղ են թաքնված, ոչ մի միջոց չձեռնարկեցին, որ գնան, փրկեն։ Այս մարդկանց նպատակը երեխաներին կոտորելը, ոչնչացնելն էր, սրանք էդ են, այս կառույցն էդ է», — այս մասին ՊՆ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ասաց 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը։

Հիշեցնենք, որ անհետ կորածների հարազատները պահանջել էին հանդիպում ԳՇ պետ Էդվարդ Ասրյանի և նրա խորհրդական Կամո Վարդանյանի հետ, սակայն նրանց հայտնել էին, որ վերջիններիս փոխարեն ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը կընդունի 3 ծնողի` հավաքված 30-ի փոխարեն։ Դա առաջացրել էր ծնողների զայրույթը, իրավիճակը ՊՆ-ի դիմաց լարվել էր։

Մանրամասն՝ տեսանյութում։