44-օրյայի պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք...

44-օրյայի պարտության միջով անցնելով՝ ձեռք ենք բերել անկախ, ինքնիշխան պետություն ունենալու հնարավորություն, Վաշինգտոնում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է Փաշինյանը․

«Ես չէի ուզի նաև, որ մենք այս վերլուծությունների արդյունքում գանք այն եզրակացության, որ մեր ընկած նահատակների զոհողությունը ոչնչի մասին է եղել։ Ես համաձայն չեմ այդ դիրքորոշման հետ։

Այդ զոհողությունները Հայաստանի անկախության և ինքնիշխանության համար են եղել և հիմա պետք է կենտրոնանանք այդ զոհողության հնարավորությունը օգտագործելու վրա»,- նշել է Փաշինյանը։