44-օրյա պատերազմից հետո զեկույցը պետք է դառնա...

Եթե ես զեկույցը ներկայացնելիս ներկայացնեմ՝ ի՞նչ հիմքերի վրա է ծնվել այդ զեկույցը, 215 էջ կլինի, բայց միայն եզրակացությունը շատ ավելի մեծ կտոր է ներկայացնում, որն ունի գաղտնի, խիստ գաղտնի տվյալներ, և դա զեկույց ներկայացնելը բարդ խնդիր է: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում:

Նա նշել է, որ դրա ներկայացման աստիճանակարգերը տարբեր են: Հարցին՝ առանձնացրե՞լ էր Քոչարյանը նախօրոք, քանի՞ տոկոսը հնարավոր կլիներ հրապարակային ներկայացնել, պատասխանել է. «Ինձ համար՝ այո՛,  բայց ես պետք է նայեմ՝ մթնոլորտն ինչպիսի՞ն կլինի, որովհետև այս զեկույցը պետք է ծառայի իր նպատակին, տա այն բացթողումների պատճառների հիմքերը, որը մեր ուժային կառույցների համար պետք է լինի ուղեկից՝ դրանք օր առաջ վերացնելու»: 

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը կա ինչ-որ առումով:

«Իմն էլ կա, քոնն էլ կա, բոլորինս էլ կա, հետո՞: Ինչի՞, Փաշինյանը չի ասում, որ ամեն ինչի մեղավորը ես եմ, ես չեմ ասում, որ ես էլ եմ մեղավոր: Իսկ նախկինները մեղավո՞ր են: Հիմա ես չեմ խոսում նախկինների մեղքերի մասին, մենակ կասեմ՝ «բանկա-բութուլկեքը» այսօր փոխված են ամրոցներով, թող հասկացողը հասկանա՝ ինչի մասին է խոսքը: Էլ չեմ ասում՝ ժամանակին մի հատ մեխ չէինք արտադրում, այսօր մեր ռազմաարդյունաբերության վիճակը ինչպիսի՞ն է»,-ասել է Անդրանիկ Քոչարյանը:

Նա կոչ է արել մեղավորներ չփնտրել, այլ դասեր քաղելու մասին խոսել: