44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը...

Որոշում է կայացվել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկել ԱԺ արխիվ: Այս մասին հայտնել է ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը։

«Կա ժամկետների անհամապատասխանություն և զեկույցը չի կարող լիագումար նիստերի օրակարգում ներառվել»,– նշել է նա։

Ավելի վաղ Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ քառօրյա պատերազմի հարցով քննիչ հանձնաժողովի զեկույցի դեպքում եւս ժամկետների խախտում է եղել, սակայն այն ժամանակ որոշակի լուծում է տրվել և նույնը պետք է արվի այս դեպքում։ Նրա խոսքով, եթե զեկույցը կա, իսկ այն գոյություն ունի, ապա ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն պետք է մտնի ԱԺ լիագումար նիստ։

Սրան համաձայն չէ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Նա հայտարարել էր, որ այն կքննվի փակ լսումներում։