4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հա...

4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Իրանի հարավային մասում: Այդ մասին հաղորդել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Շիրազ քաղաքից (մոտավորապես 1,25 միլիոն բնակչությամբ) 214 կիլոմետր դեպի հարավ-արևելք։ Օջախն ընկած է եղել է 10 կիլոմետր խորության վրա։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկատվություն  չի ստացվել: