Ռուսաստանի ԿԸՀ-ն 33 ծանուցում է ստացել միջոցառումների անցկացման մասին, որոնք կապված են Ռուսաստանի նախագահի թեկնածուի առաջադրման հետ, տեղեկացրել է ՌԴ ԿԸՀ նախագահ Էլլա Պամֆիլովան, փոխանցել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Նրա խոսքով՝ ընդհանուր թվից 9 ծանուցում ստացվել է քաղաքական կուսակցություններից, մնացած 24-ը՝ այսպես կոչված ինքնառաջադրվողներից։
Թեկնածուների մեջ է ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա փաստաթղթերը ԿԸՀ է հանձնել դեկտեմբերի 18-ին ինքնառաջադրման կարգով։
ՌԴ նախագահի ընտրությունները նշանակված են 2024թ. մարտի 17-ին