«3+3» ձևաչափի երկրորդ հանդիպումը հնարավոր է տեղի ունենա Թեհրանում, այս տարվա ավարտին։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Սաիդ Մուսավին։
Ավելի վաղ Բաքվի և Անկարայի քաղաքական առաջնորդները հայտարարել էին, որ այդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում։
Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Մոսկվայում նախորդ տարվա դեկտեմբերի 10-ին։ Այդ հանդիպմանը մասնակցել էինք Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները, իսկ Վրաստանի ներկայացուցիչը չէր մասնակցել։