31/44 ընտրատեղամասում Վարդան Ղուկասյանը առաջա...

Գյումրիի 31/44 ընտրատեղամասում քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը հերթական անգամ ջախջախեց  ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանին՝ առաջ անցնելով նրանից։ Նա նշված ընտրատեղամասում առաջատարն է։ Նշենք, որ պայքարը կարծես այս երկու թեկնածուների միջեւ է։

Նշենք նաեւ, որ ավելի քան 1,5 ժամ է անցել ընտրատեղամասերի փակվելուց, սակայն այս պահին հայտնի է եւս մեկ տեղամասի արդյունք Գյումրիում՝ 31/63, որտեղ Ղուկասյանը  առաջատարն էր։

Արդյունքները՝ Գյումրու 31/44 ընտրատեղամասում

1. «Քաղաքացիական պայմանագիր» Սարիկ Մինասյան - 178
2. Հայաստանի կոմունիստական կուսակցություն , Վարդան Ղուկասյան – 237
3. «Ապրելու երկիր», Կարեն Մալխասյան - 37
4. «Մայր Հայաստան», Կարեն Սիմոնյան- 24
5. Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն, Արտյոմ Թումանյան –
6. «Եվրադաշինք», Լևոն Բարսեղյան -
7. «Դեմոկրատական այլընտրանք», Արտյոմ Ղարաղազարյան-
8. «Մեր քաղաքը», Մարտուն Գրիգորյան - 102
9. «Իմ հզոր համայնք», Ռուբեն Մխիթարյան – 49

image_750x_67e98289df4df