Ինչպես առավոտյան հայտնի դարձավ, ձերբակալվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգային թիմի ղեկավար Արթուր Ավանեսյանը, լեգենդար հետախույզը, պատերազմի հերոսը, որին ժողովուրդն ավելի շատ ճանաչում է Կանդազ մականանունով։ Հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը:
Հովսեփյանը նշել է, որ Ավանեսյանի տանն իրականացվել է խուզարկություն, որի ընթացքում քրեական վարույթին առնչվող և առհասարակ ապօրինի որևէ բան չի հայտնաբերվել։
«Նա մեղադրվում է ընտրակաշառքի գործով: Մեղադրանքը, բնականաբար, չի ընդունում և այս պահին մենք սպասում ենք որոշմանը, թե դատը երբ է տեղի ունենալու: Այս պահին նա ունի մեղադրյալի կարգավիճակ և ձերբակալված է։
Սա Նիկոլ Փաշինյանի «Իրական Հայաստանի» դեմքն է, երբ նա իրականություն է դարձնում Ալիևի վաղեմի երազանքները: 30 տարվա ընթացքում Ալիևը չի կարողացել ձերբակալել Կանդազին, այսօր դա անում են Հայաստանում, Հայաստանի իշխանությունը»,- մանրամասնել է Արեգա Հովսեփյանը:



