3 կարևորագույն ասպեկտներն ուսումնասիրելուց հե...

«Ես կարծում եմ՝ փորձագիտական աշխատանք է անհրաժեշտ թե՛ իրավական, թե՛ տնտեսական,  թե՛ բնապահպանական տեսանկյունից, և միայն ճիշտ համակցությունը կբերի ճիշտ որոշման»,-ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ի պատասխան այն հարցին, թե «Լիդիան»-ը կարող է դիմել արբիտրաժային դատարան:

Ըստ փոխվարչապետի՝ այս 3 փորձագիտական կարևորագույն եզրահանգումներից է կախված ամեն ինչ: Լրագրողների հարցին՝ արդյո՞ք մեր երկիրը կարող է հիմնավորել, որ հանքի շահագործումը վնասակար է՝ հատկապես Սևանա լճի ավազանի համար, և ձնհալի հետևանքով կարող են լուրջ խնդիրներ առաջանալ, Գրիգորյանը պատասխանեց՝ հարցը խորը փորձագիտական և մասնագիտական եզրահանգման կարիք ունի: 

Գրիգորյանը նաև նշեց՝ Ամուլսարի խնդրով փորձաքննություն իրականացրած «Էլարդ»-ի հետ սքայփ-քննարկմանը ներկա չի եղել, իսկ դիտելուց հետո իր համար նոր հանգամանքներ են ի հայտ եկել. «Ինչ-որ բաներ բնականաբար նոր էր, ինչ-որ բաներ արդեն իսկ հայտնի էր: Գնահատականի արժանի է համակցման մեջ: Չի կարելի ասել, որ 400 հազար դոլարը հենց այնպես է կորել, որովհետև կա փորձագիտական նյութ»:

Փոխվարչապետի խոսքով՝ հավասարակշռված որոշումը կլինի ամենաճիշտ որոշումը, քանի որ ասպեկտների 3 կարևորագույն տեսակներ կան: Նա ասաց, որ այդ 3 ասպեկտները խորն ուսումնասիրելուց հետո կկայացվի ճիշտ որոշում: