Հրադադարը պահպանվում է Լեռնային Ղարաբաղի շփման գծի ողջ երկայնքով, լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ խոսնակ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսական խաղաղապահ ուժերի զորախմբի առջեւ դրված խնդիրների կատարումը Լեռնային Ղարաբաղի տարածքում շարունակվում է: Պատասխանատվության հյուսիսային եւ հարավային գոտիներում ռուս խաղաղապահների կողմից իրավիճակի եւ հրադադարի ռեժիմի պահպանման շուրջօրյա մոնիտորինգ եւ վերահսկողություն է իրականացվում 23 դիտակետերում: Հրադադարը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով»,- ասել է նա:



