«Երբ ծովի դար էր, մենք ծով չունեինք, երբ նավթի դար էր, մենք նավթ չունեինք, երբ բախտի դար էր, մենք բախտ չունեինք, երբ ուժի դար էր, մենք ուժ չունեինք, և ահա, եկել է մտքի դարը: Որևէ կասկած չունենք, որ մենք միտք ունենք և մեր հիմնական անելիքը, ըստ այդմ, որոշված է՝ մենք պետք է զբաղվենք մեր մտքի զարգացմամբ և պետք է պայմաններ ստեղծենք, որ միտքը զարգանա»,- Դիլիջանում տեղի ունեցող «Մտքերի գագաթնաժողովի» ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:
Նրա հավաստմամբ` սա է պատճառը, որ մենք ասում ենք՝ Հայաստանը պետք է դառնա դրախտավայր տաղանդավոր մարդկանց համար, տաղանդների համար, մտքի համար․
« Մեր խնդիրն է ստեղծել միջավայր, որտեղ կբացահայտվի մարդու տաղանդը: Մենք հավատում ենք, որ 21- րդ դարը Հայաստանի ու Հայաստանի քաղաքացու դարն է»,- հավելել է վարչապետը:



