21-րդ դարի անջուր Արճիս. փակ է Բագրատաշեն-Վան...

Տավուշի մարզի Այրում խոշորացված համայնքի Արճիս բնակավայրի բնակիչները արդեն 2 ժամ է, ինչ փակել են Բագրատաշեն-Վանաձոր միջպետական ճանապարհը: Ակցիայի մասնակիցները պահանջում են Կառավարության հաջորդ նիստին քննարկել խմելու ջրի հարցը: Վերջիններիս փոխանցմամաբ՝ բնակավայրում չկա մշտական ջուր, գյուղի աղբյուրները ցամաքել են, արճիսցիները նաև տան օգտագործման համար ջուր չունեն։

«Քիչ առաջ հայտնեցին, որ մարզպետը ճանապարհին է, գալիս է այստեղ, սակայն մեր պահանջը խնդիրը պատկան մարմիններին հասցնելն է, այն որ թեկուզ ժամանակավոր միջոցներ ձեռնարկվեն, մինչև հիմնական լուծում տալը»,- այս մասին Politik.am-ին հայտնեց նույն համայքի բնակիչ Արփինե Միկիչյանը:

Տեղեկացնենք, որ բնակիչների կողմից ճանապարհը փակելու նախադեպը եղել էր նաև հուլիսի 1-ին: 

Լուսանկարները՝  Արփինե Միկիչյանի