2025թ. ՍԴ կարիքների համար նախատեսվում է հատկա...

2025թ. ՍԴ կարիքների համար նախատեսվում է պետբյուջեից հատկացնել 870 մլն 436 հազար դրամ։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2025թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 30-ին ասել է ՍԴ աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը։

Ինչպես նշել է աշխատակազմի ղեկավարը, այդ միջոցների մոտ 88 տոկոսը կտրամադրվի աշխատավարձերի եւ հավելավճարների վճարմանը։ «Նախատեսվում է իրականացնել 1 ծրագիր 3 միջոցառմամբ»,- ավելացրել է Առաքելյանը։