Ռուսական հրատարակչությունները 2025 թվականից տպագիր գրքերի գները կբարձրացնեն 7-10 տոկոսով, գրում է Коммерсант-ը։
Գրքի շուկայի հրատարակչական աղբյուրները դրա պատճառը նշում են տպագրական ծառայությունների թանկացումը, ինչը 2024 թվականի նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ թանկացել էր 20%-ով։ Բացի այդ, լոգիստիկայի գներն աճել են ավելի քան 20%-ով, իսկ շուկաները 4-7%-ով բարձրացրել են իրենց ծառայությունների դիմաց միջնորդավճարը։
«Էսկիմո» հրատարակչությունից «Коммерсант»-ին հայտնել են, որ 2025 թվականի հունվարից իրենց գրքերը կթանկանան միջինը 7 տոկոսով։ Այժմ գրքի միջին գինը մոտավորապես 460 ռուբլի է, այսինքն՝ 2025 թվականին այն կկազմի մոտ 492 ռուբլի։ «Ազբուկա Ատտիկուս»-ը նախատեսում է բարձրացնել գները 5-10%-ով:
Միևնույն ժամանակ, հրատարակչությունները չեն ակնկալում վաճառքի նվազում՝ պայմանավորված թանկացումներով՝ նշելով, որ ռուսական շուկայում գրքի միջին արժեքը դեռևս 2–2,5 անգամ ցածր է, քան արևմտյան երկրներում։ «Բայց մենք տեսնում ենք, որ գրքերի պահանջարկը չի աճում, և գրքի մանրածախ առևտուրը դժվարություններ է ապրում: Մենք ճկուն ենք շրջանառության քաղաքականության մեջ և պահանջարկին պատասխանում ենք լրացուցիչ տպագրություններով»,- լրագրողներին ասաց «Ազբուկա Ատտիկուս» խմբի գլխավոր տնօրեն Տատյանա Գորսկայան։
Գրքերի թանկացումը շարունակվում է արդեն երկու տարի։ Դրա պատճառ են դարձել արևմտյան պատժամիջոցները, որոնք կիրառվել են ռուսական բիզնեսի նկատմամբ՝ ի պատասխան Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժման: 2022 թվականի գարնանից Ռուսաստանում տպագրական կարողությունների, ինչպես նաև թղթի և թանաքների պակաս է զգացվել։ 2023 թվականի ամռանը խոշորագույն հրատարակչությունները հաղթահարել էին պատված թղթի պակասը՝ ամբողջությամբ անցնելով ռուսական անալոգայիններին, հաղորդում է РБК-ն։



