2025 թ. հունվար-սեպտեմբերին հիփոթեքի եկամտայի...
2025 թ. հունվար-սեպտեմբերին հիփոթեքային վարկերի վճարած տոկոսների գծով վերադարձվել է 70.2 մլրդ դրամ եկամտային հարկ։ Այս թիվն ավելի մեծ է, քան 2024 թվականի ամբողջ տարվա ընթացքում վերադարձված 68.7 մլրդ դրամը: 2025 թ․ հունվար-սեպտեմբերի ցուցանիշը 2018-ի ամբողջ տարվա ցուցանիշից ավելի է 65․5 միլիարդ դրամով կամ 1399 տոկոսով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
 
«Այս տարի ծրագրից օգտվում է 62.139 քաղաքացի, ինչը 2018 թվականի 4021 շահառուից ավելի է 58.118-ով կամ 1445 տոկոսով։ 
 
2025 թ. սեպտեմբերի վերջի դրությամբ այս ծրագրի շրջանակներում ձեռք բերված կառուցված/կառուցվող բնակարանների և բնակելի տների թիվը 46.056 է, 43.517-ով ավելի է 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ 2539 բնակարաններից և բնակելի տներից: Այս ցուցանիշի աճը 1714 տոկոս է»,- գրել է վարչապետը։