2024-ին գազի սակագինը չի փոխվի. Մհեր Գրիգորյա...

Այս պահի դրությամբ մենք ունենք հստակ տեղեկություններ, որ 2024-ին սահմանին գազի գինը չի փոխվելու, եւ վստահ եմ, որ ըստ այդմ, նաեւ գազի սակագինը չի փոխվելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 15-ին, Հայ–ռուսական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակներում «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

«Իմ ունեցած տեղեկություններով հայաստանյան «Գազպրոմը» մայր «Գազպրոմի» հետ արդեն կնքել է 2024 թվականի համար պայմանագիրը, որով որեւէ գնի փոփոխություն նախատեսված չէ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ ռուսական գազի գինը սահմանին Հայաստանի համար կազմում է 165 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։