2024-ին ակնկալում ենք Հայաստան-ԱՄՆ ավելի ամու...

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ պետքարտուղարի տոնական ընդունելությանը։

Այս մասին նա գրել է X սոցցանցի իր էջում․

«Հրաշալի էր ներկա գտնվել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և տիկին Ռայանի կողմից կազմակերպված առաքելությունների ղեկավարների ջերմ տոնական ընդունելությանը:

Մենք ակնկալում ենք Հայաստան-ԱՄՆ ավելի ամուր գործընկերություն 2024 թվականին»,- գրել է Մակունցը: