2023թ․ մարտի 1-ից մայիսի 12-ը 3281 պահեստազոր...

Պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2023 թվականի մարտի 1-ից մինչև մայիսի 12-ը անցկացնել պահեստազորայինների վարժական հավաքներ՝ ներգրավելով 3281 քաղաքացու։ Կառավարության այս որոշման նախագիծը ներկայացվել է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում, գրում է «Հետք»-ը։

Հավաքներին ներգավելիք 3281 պահեստազորայիններից 2897-ը կլինեն շարքային և կրտսեր ենթասպայական կազմերից, 152-ը՝ ավագ ենթասպայական կազմից, 232-ը՝ սպայական կազմից։ Վարժական հավաքներին կմասնակցեն համազորային և հրթիռահրետանային մասնագիտություն ունեցող պահեստազորայիններ։

Ըստ նախագծի հիմնավորման՝ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատրաստ­ման և պատ­րաստ­ման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման, մար­տա­­կան հերթա­պա­հության ներգրավման նպատակով։

Հիշեցնենք, որ 2022թ․ ընթացքում սա կլինի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր չորս վարժական հավաք։ Առաջինը կազմակերպվել է ապրիլի 15-ից հունիսի 15-ը՝ 724 քաղաքացու մասնակցությամբ, երկրորդը՝ ապրիլի 1-ից հունիսի 30-ը՝ 1400 պահեստազորայինի ներգրավմամբ, երրորդը՝ օգոստոսի 1-ից հոկտեմբերի 30-ը՝ 1444 պահեստազորայինի մասնակցությամբ, իսկ չորրորդը՝ սեպտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը՝ 318 պահեստազորայինի ներգրավմամբ։