2023թ. հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվ...

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ 2023 թվականի դեկտեմբերին դեպի Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվն աճել է։

Նախնական տվյալներով՝ 2023թ. դեկտեմբերին Հայաստան է այցելել շուրջ 133 հազար զբոսաշրջիկ, ինչը լավագույն վիճակագրական ցուցանիշն է նախորդ տարիների համեմատ (2022 թվականի դեկտեմբերին` 130 հազար, 2019 թ.`111 հազար):

Ընդհանուր առմամբ՝ 2023թ. հունվարից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում գրանցվել է 2,3 միլիոն զբոսաշրջային այցելություն՝ 39% աճ 2022 թվականի համեմատ: