2022 թվականի երրորդ եռամսյակում ունենք գործազ...

ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակի մասին զեկույցը Վիճակագրական կոմիտեի կողմից խոսում է նրա մասին, որ 2022 թվականի երրորդ եռամսյակում ունենք  գործազրկության ցուցանիշի  պատմական նվազում՝ 11,6 տոկոս: Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

«Սա վերջին 14 տարիների ամենացածր ցուցանիշն է»,- ասաց նա և նշեց, որ 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ունեցել ենք 19 տոկոս: