
2022 թվականին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը պատմական, աննախադեպ խոշոր հարկեր է վճարել՝ 145,6 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում մայիսի 29-ին 2022 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ 2022 թվականին ԶՊՄԿ-ի վճարած հարկերը մոտ 7 մլրդ դրամով ավելի են 2012-2017 թվականներին իրենց վճարած բոլոր հարկերը միասին վերցրած: