Ինչպես արդեն նշվել է, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը, որ իրականացնում էր զարգացման ծրագրեր, ս.թ. նոյեմբերի 20-ին տեղի ունեցած հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, անցել է բացառապես մարդասիրական ծրագրերի իրականացման: Նշված որոշման շրջանակներում Հիմնադրամը Կրթաթոշակային ծրագիրը 2021-2022 ուսումնական տարվար համար չի իրագործի: Հետեւաբար եկող ուսումնական տարվա համար Հիմնադրամը կրթաթոշակային ծրագրի նոր դիմումներ չի ընդունելու:
Միեւնույն ժամանակ տեղեկացնում ենք, որ Հիմնադրամը, մինչեւ ուսումնառության ավարտը, կշարունակի աջակցել այն կրթաթոշակառուներին, որոնք արդեն արժանացել են կրթաթոշակի Հիմնադրամից: Լիահույս ենք, որ բոլորիս ջանքերի համատեղմամբ, կկարողանանք կարճ ժամանակ հետո վերականգնել Կրթաթոշակային ծրագիրը:



