Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ 2020 թվականին ԵԱՏՄ-ում ակնկալվում է 46 մլն տոննա ցորենի (դրանից 41 մլն տոննան կունենա Ռուսաստանը) եւ 510 000 տոննա շաքարի պրոֆիցիտ:
«Միությունում բանջարեղենի եւ մրգերի պահանջարկը կազմում է տարեկան գրեթե 10 մլն տոննա: Այդ պատճառով հայ ֆերմերներն ունեն այդ շուկայում իրենց տեղը զբաղեցնելու հնարավորություն: Հայաստանը ցորենի խնդիր չունի, 30 տոկոսով ինքնաբավ է»,-հավելեց Խոջոյանը՝ չանդրադառնալով կորոնավիրուսի համաճարակի հետ կապված ապրանքների արտահանման խնդրին: