Երեկ կառավարությույնը հաստատեց միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ՀՀ վարչապոտ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով.«Այդ շրջանակում որոշում կայացվեց, որ 2020 թվականի հունվարի մեկից Հայաստանում 10 տոկոսով կբարձրանան կենսաթոշակները»:
Գործադիրի ղեկավարի խոսքով՝ որոշում է կայացվել նաև, որ կառավարությունը կփորձի միանգամից մեկ ծրագրի շրջանակում լուծել 1988 թվականի երկարաշարժի հետևանքով բնակարան կորցրած այն քաղաքացիների խնդիրները, որոնց նկատմամբ պետության ունեցած պարտավորությունները դե յուրե այս պահին արձանագրված են:
Ըստ Փաշինյանի՝ հարցի լուծման համար կտրամադրվի 3 միլիարդ դրամ.«Ինչ վերաբերում է ծրագրերի մանրամասներին, դրանք նաև հետագա քննարկումների ընթացքում կհստակեցվեն»:
Լուսանկարը՝ «Սպուտնիկ Արմենիա»-ի: