Ամբողջությամբ վերցված ամերիկարցի 149 օերենդիրներ են այցելել Թայվան 2013 թվականից մինչեւ 2022 թվականը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 16-ին հաղորդել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով կղզու վարչակազմի հայտարարությունը եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամների ուղեւորությունների մասին հաշվետվությունները:
ԱՄՆ-ի իշխանության օրենսդիր ճյուղի ամենաբարձրաստիճան ներկայացուցիչը, որը եղել Է կղզում, դարձել Է Կոնգրեսի ստորին պալատի խոսնակ Նենսի Փելոսին;
Վերջին ինը տարում Սենատի եւ Ներկայացուցչիների պալատի 149 անդամներ են այցելել Թայվան, նրանցից 33-ը՝ Ջո Բայդենի նախագահության ժամանակ: Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք (2017 – 2021) կղզի Է ացելել 35 օրենսդիր, 2020 թվականին այդպիսի ուղեւորություններ չեն եղել կորոնավիրուսի համավարակի պատճառով: Բարաք Օբամայի նախագահության ժամանակ (2009 – 2017) Թայվան Է ժամանել ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների 71 անդամ: Ինչպես գրում Է Bloomberg-ը, ամենից հաճախ Թայվան են մեկնել հանրապետականներ (60,4 տոկոս), դեմոկրատների բաժինը կազմել Է 39,6 տոկոս:
Ամերիկացի օրենսդիրների պատվիրակությունն օգոստսի 14-ի երեկոյան Թայվան Է ժամանել երկօրյա այցով, որն ավելի վաղ չի հայտարարվել: Խմբի մեջ են մտել Կոնգրեսի հինգ անդամներ երկու պալատներից: Դրանց ժամանումը կղզի հարուցել Է Պեկինի խիստ քննադատությունը եւ հրահրել Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի հերթական վարժանքների սկիզբը տարածաշրջանում: Թայվանի նեղուցի գոտում լարվածությունը կտրուկ սաստկացել Է օգոստոսի 2 – 3-ն ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Թայբեյ կատարած ուղեւորությունից հետո:
Չինաստանի զինված ուժերը դրան ի պատասխան անցկացրել են հրթիռային հրաձգություններով ընդգկուն զորավարժություններ կղզու շուրջը ջրատարածքի վեց գոտիներում: Թայվանը սեփական վարչակազմի կողմից կառավարվում Է 1949 թվականից, երբ այնտեղ փախան Գոմինդանի ուժերի մնացորդները՝ Չան Կայշիի (1887 – 1975) գլխավորությամբ՝ Չինաստանում պարտություն կրելով քաղաքացիական պատերազմում:
Այդ ժամանակվանից ի վեր կղզին պահպանում Է նախկին Չինաստանի Հանրապետության դրոշը եւ որոշ այլ ատրիբուտներ, որը մայր ցամաքում գոյություն ուներ մինչեւ կոմունիստների իշխանության գլուխ անցնելը: Պաշտոնական Պեկինի Թայվանը համարում Է ՉԺՀ-ի նահանգներից մեկը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: