200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ չունենամ...

200 հազար դոլարանոց տունն ի՞նչ է, որ ես 10 տարի հետո չպիտի ունենամ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Ի՞նչ է նշանակում եկել եք պաշտոնի, որ տուն առնեք։ Կներեք, մարդն աշխատում է, կատարում է շատ ծանր աշխատանք, ես իմ մասին եմ խոսում։ Այո, 200 հազարանոց տունն ինչ է, որ ես 20 տարի կամ 10 տարի հետո չունենամ։ Ես իմ մասին եմ խոսում, սոված երբեք չեմ եղել, չեմ և չեմ լինելու, որովհետև լավ եմ սովորել և լավ աշխատանք ունեմ, վաղն էլ եմ լավ աշխատանք ունենալու»,- ասաց նա։