Որտեղի՞ց նման ինֆորմացիա, որ Սյունիքում 200 դպրոց է փակվում, դա սխալ ինֆորմացիա է։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը։
«Ես տեղյակ չեմ քանի դպրոց է փակվելու, ես տեղյակ եմ թե որ որոշ դպրոցներ վերամիավորվում են, օրինակ, այն դեպքերում, երբ դպրոցներից մի քանիսում չորս-հինգ աշակերտ է լինում։ Քանի որ նպատակահարմար չէ չորս-հինգ երեխայի համար դպրոց կառուցել, մենք կառուցում ենք միջազգային ստանդարտներով դպրոցներ, որոնց պայմանագրային գները որոշ դեպքերում 4-5 միլիարդ դոլարի համարժեք դրամ է։ Բնականաբար, բոլոր հարակից գյուղերի աշակերտներին տեղափոխելու ենք այդ դպրոցներ։ Տեղափոխության հարցը պետությունը վերցրել է իր վրա։
2018 թվականից հետո Սյունիքի մարզում ոչ թե վերանորոգվում է, այլ կառուցվում է, եթե չսխալվեմ, մի քանի տասնյակ միլիարդ դրամի դպրոցներ, ոչ մի նախկին իշխանության ժամանակ նման ծավալի աշխատանք չի կատարվել։ Եթե տվյալ դպրոցում սովորում է 3-4 աշակերտ և դա համարում են փակվել, դա իրենց խնդիրն է»,–ասաց նա։



