Երեւանի Ալիխանյան եղբայրներ փողոցի 6/1 հասցեում այսօր՝ օգոստոսի 20–ին, քաղաքացիների եւ ոստիկանների միջեւ տեղի ունեցած քաշքշուկի հետեւանքով 2 անձ է բերման ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182–րդ հոդվածով արարք կատարելու համար (ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության Հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության եւ լրատվության բաժնից։



